Երէկ Բէյրութում Լիբանանի խորհրդարանի նախագահ Նէպիհ Բըրին ուշագրաւ ու հետաքրքիր յայտարարութիւն ա կատարել: Նա երկրի քաղաքական իրավիճակից դժգոհ լինելով ասել ա որ ինքը Արթին չի: Իսկ ի՞նչ ա ուզեցել ասել դժուար թէ Հայաստանի իմ ընկերները հասկանան որով իրանց համար Արթին կերպարը գրեթէ ծանօթ չի: Բացատրեմ Բէյրութի մի քանի զէզվէկ – խեղկատակներ որ իբր բեմ են բարձրանում յայտնուել են մի կերպարի մէջ էդ անուան տվել Արթին անունը: Արթին է կոչվում Լիբանանում ապրող հայը, ով դժվարանում է Արաբերէն լաւ խօսալ, էն Հայը որ գլխիկոր իր սեւ հացի ետեւից ա ընկնում ու էն Հայը որ գաղթականի հոգեվիճակով դեռ շարունակում է ապրել կապոյտ ու տաք մի երկրում որ Լիբանանն է: Ու էսպէս երբ խօսում ու գրում էինք շարունակ որ պոլ ա թարկէք էս կերպարը մարմանւորելը, Հայանուն անտաղանդները նեղանում էին .. ու նեղվում էին դրանք յատկապէս ովքեր պատյիշքա էին անում էդ դերակատարներին: Հիմա ո՞ւմ այպանեմ. Լիբանանի ազգային ժողովի նախագային թէ մերոնց: Այ պարոն Նապիհ Պըրիի մոռացէք էս Արթինի պատմութիւնը: Մենք ոչ մի Արթին չենք: Մենք ապրել են Լիբանանում ու պատիւով, թասիպով, ազնվութեամբ ու ճակտի արյուն- քրտինքով ենք տիրացել էդ ամէնինչին որ ունենք էսօր:Հիմա ի՞նչ անենք որ առանց իմանալու հեգնում ու վիրաւորում էք մեզ:
Ասեմ իմանաք մենք Արթին չեն. Աւելին հակաարթին ենք: Էդ մաքուր արգանդում աճած ու ապրած Մոնթէն Արթին չէր, ոչ էլ Խաժակ Հակոբյանը, Գէւորգ Եազըջյանը, Ժիրայր Սէֆիլեանը, Համո Մոսկոֆյանը, Վարդան Թաշչջյանը եւ էլի ու էլի ուրիշներ ոչ մի Արթին չեն:
Մենք հակաարթին ենք Պարոն Նախագահ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sako.arian/posts/10151226405152636
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել