Էնքան զզվացրիք, որ ստիպված դրեցի ծայրից ծայր կարդացի Բագրատյանի երկու և Արամյանի երկար ու ձիգ գրերը: Մի բան ասեմ՞, ուղղակի զարմանում եմ Տեր-Պետրոսյանի վրա: Ախր, ա´յ պարոն Նախագահ, ձեռիդ տակ ունես Բագրատ Ասատրյանի պես լուրջ մասնագետ ու համեստ մարդ, էս ինքնահավան շուխուռչիին հանել ես հրապարակ, որ մասնագետները հռհռա՞ն: Ախր Ասատրյանն իր լուրջ ու հիմնարար մտքով քարը քարին չէր թողի` հոդվածի չափ էլ սեփական սիվին տպագրելու փոխարեն: Հիմա խեղճ Հայկ Գևորգյանը ստիպված կաշվից դուրս ա եկել` ապացուցելու համար, թե Բագրատյանը հաղթել ա: Իիհ: Հավատացինք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել