Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, ովքեր լսում են ռաբիս երաժշտություն, սակայն երբ հարցնում ես՝ ինչ երաժշտություն ես լսում, երբեք չեն ասում այն, ինչն իրենք իրոք նախընտրում են: Մի անգամ հարցում էին անցկացնում՝ իմանալու համար մարդկանց երաժշտական ճաշակը, մոտեցան մի աղջկա, որը պատասխանեց, որ շատ է սիրում դասական երաժշտություն, իսկ հարցին, թե հատկապես ում, նա պատասխանեց` Պառավոտտիին:Ճ
Մի անգամ էլ ֆիլհարմոնիկի տոմսարկղից ընկերներով Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի տոմսերն էինք գնում, երբ մոտեցավ մի աղջիկ և գնեց Նանայի համերգի տոմս՝ չմոռանալով ավելացնել, որ տոմսն իր համար չի գնում, իսկ վաճառողուհին ասաց. «Աղջիկ ջան, ով գնում է Նանայի տոմս, ասում է՝ իր համար չի, եթե ամաչում եք, մի գնեք»:
Ասածս այն է, հարգելիներս, եթե գիտեք, որ ցածրորակ համերգ եք գնում, ապա մի ամաչեք դա բարձրաձայնել, իսկ եթե գիտեք և գիտակցում եք, որ դա իրոք վատն է, ապա ընդամենը պետք է հրաժարվել այդ վատ սովորությունից, այլապես միշտ վատ վիճակի մեջ եք հայտնվելու, մեծն Պավարոտտիին էլ դարձնելով Պառավոտի: