Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այց է կատարել Հրազդանի քաղաքապետարան: Առաջին հայացքից նորմալ է թվում ամեն ինչ: Հրազդանի քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտապի պետն այց է կատարել Հրազդանի քաղաքապետարան:
Սույն գրառումը հիշատակման արժանի չէր լինի, եթե Փաշինյանը հեգնանքով չգրեր, թե ինչու քաղաքապետ Դանիելյանը տեղում չէր և չակնարկեր, թե իբր քաղաքապետն ուշանում է աշխատանքից:
Իրականում քաղաքապետն օրենքով սահմանված կարգով արձակուրդ է վերցրել, որպեսզի նախապատրաստվի ընտրություններին: Եթե Փաշինյանը տեղյակ չէր այդ մասին ու հանրային գրառում է անում, ապա դա պատիվ չի բերում սեփական անձը հարգող քաղաքական գործչին:
Հակառակ պարագայում, եթե նա դիտավորյալ է սադրում, ապա տարրական հարգանք չունի հանրության նկատմամբ:
Ես չեմ կիսում այն մտքերը, թե Փաշինյանը հերթական իշխանական դհոլն է, որը ծառայություններ է մատուցում ընդդիմադիր դիրքերից: Մենք տեսել ենք դհոլների առավել կազմակերպված ու պրոֆեսիոնալ դրսևորումներ: Փաշինյանն ամենայն հավանականությամբ քաղաքական ժողգործիքների շարքում զբաղեցնում է մանկական ԴՀՈԼ-ի դերը:
Մի բան ակնհայտ է , պարոնայք, մանկական դհոլով հանրային լուրջ շերտերի չես պարացնի: Մանկական դհոլի տակտերը, թերևս, հետաքրքրեն մանկամիտներին ու արկածախնդիրներին: