Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի հարցազրույցն էի դիտում ու պետք է խոստովանեմ, որ բավականին նյարդայնացնող զբաղմունք էր։ Ես չեմ եղել ու չեմ էլ պատրաստվում լինել այն հեղինակներից, ով գիշեր-ցերեկ չէր քնում ու մտածում էր նրա անձնական կյանքի վայրիվերումների մասին, քննարկում էր նրա սեքսուալ ակտիվությունը, ամուսնությունն ու ամուսնալուծությունը և նրա անձնական կյանքին վերաբերող այլ դրվագներ։ Նախ, այդքան հետաքրքիր չէր, երկրորդն էլ, Նաիրա Մովսիսյանի երբեք չեմ համարել այնքան ուշագրավ ֆիգուր մեր շոու բիզնեսում, որ մի հատ էլ սևեռվեի նրա արկածներին։ Սակայն հարցազրույցից հետո, հասկացա, որ ես նրան տանել չեմ կարողանում և ահա 5 պատճառ, թե ինչու

1․ Անհիմն գոռոզություն


Եթե մեր լեզվում չլիներ «Ես» բառը, ապա Նաիրան անպայմանորեն կհորիներ այն։ Հազվադեպ է լինում, որ մարդը այդքան տարված լինի իր կերպարով ու այդքան հաճախ մատնանշի դա։ Ու որ իմանամ ինչ որ դարակազմիկ մեկն է, էլի համակերպվեմ դրա հետ, բայց Նաիրա՞ն․․․ լավ էլի․․․ Ամեն երկրորդ բառը՝ «Ես», ամեն երրորդ բառը՝ «Իմ տեսակ»․․․ Աղջիկ ջան, քո տեսակը ո՞րն է։ Միջակ դերասանուհի ես, ով մի երկու սերիալում է խաղացել, մի երկու ներկայացումում, բայց հանրության շրջանում լայն ճանաչում ձեռք է բերել իր անձնական կյանքի սկանդալային մանրամասներով։

2․ Մի սենսե՜յ, մի գուրո՜ւ․․․

Նախկին ամուսնու՝ Վան Հակոբյանին մասին խոսելիս, Նաիրան ամեն ինչ այնպես ներկայացրեց, որ ստացվում էր, որ այն ամեն լավը, որ ուներ ամուսինը՝ ինքն է տվել, իսկ այն ամեն վատը, որ կար՝ արդեն զուտ ամուսնու հետ է կապված։ Չեմ ճանաչում ամուսնուն, սակայն հետևելով Նաիրայի հետագծին, ինչպես նաև նրա երկնած մտքերին, մի քիչ դժվարանում եմ 27 տարեկան աղջկան պատկերացնել այդպիսի մի վեհ ուսուցչի կերպարում։ Ու հերիք չի ամուսնուն էր «կրթել», պարզվեց, որ հանրությանն ու իր քննադատներին կրթելու և ուղղորդելու նկրտումներ էլ ունի։ Աղջիկ ջան, անգամ չես կարողանում քո մի քանի ամիս առաջվա ասած «Ա»-ին, այսօրվա «Բ»-դ համապատասխանեցնես, զգացվում է, որ բացի բեմական գրագետ խոսքից, ոչ մի ուրիշ երևելի շնորհք չունես, բայց քեզ իրավունք ես վերապահում քննադատներին պիտակավորելու և դաստիարակելու։

3․ Բարոյահոգեբանական կերպար

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անձնական կյանքի, սակայն եթե իր անձնական կյանքը հրապարակաայնացնում է, ապա իրավունք է տալիս ուրիշներին գնահատական տալու դրան։ 27 տարեկանում 2 անգամ բաժանված լինելը և արդեն 3-րդ լուրջ հարաբերությունների մեջ լինելը բնավ չեն հուշում բարձր բարոյական սանդղակի մասին։ Ինչ հիշում եմ, Նաիրա Մովսիսյանին քննարկելիս, քննարկում էին նրա ամուսնությունը, հետո բաժանումը, հետո հղիությունը, հետո ծննդաբերությունը ու այդ ամենը՝ սկանդալային համտեքստում։

Ես չեմ միանա այն մարդկանց, ովքեր քննադատում են նրան երեխա ունենալու համար, բայց ինքը՝ Նաիրան է ասում, որ իր երեխաների մասին է մտածում ու չի ուզում, որ իրենք մեծանան ու իրենց մոր մասին վատը իմանան։ Աղջիկ ջան, ասելով հո չէ՞, պետք է գործդ խոսքիդ համապատասխանի։ Ըստ Նաիրայի, իր երեխան ինչպե՞ս պետք է վերաբերվի նրան, երբ մեծանա ու իմանա որ դեռ 30-ը չբոլորած, իր մայրը արդեն առնվազն 3 անգամ տղամարդ էր փոխել ու այդ ամենից մեդիա իրադարձություն դարձրել, ի՞նչ պետք է մտածի, երբ իմանա, որ իր հայրիկի մասին ինչ ասես ասել է հրապարակայնորեն (անգամ եթե հայրիկն արժանի էր դրան) ու ինչ պետք է զգա, երբ իմանա, որ առանց խղճի մեծ խայթի, դեռ հղի ժամանակ քշել է իր հայրիկին, որ հետո կանգնի ու մուննաթ անի, թե բա ուր էր ինքը, երբ ես հղի է ու թեկուզ չէի թողնում նրան ինձ մոտ։

4․ Փիառ՝ հանուն փիառի

Ցանկացած մարկետոլոգ ու փիառի մասնագետ կասի, որ անգամ վատ փիառը լավ է։ Դա թեորեմի պես մի բան է։ Սակայն սա չի նշանակում, որ աստղի, կամ էլ հանրային դեմքի համար միայն վատ փիառ ունենալն է լավ բան։ Չէ, այդ ժամանակ քեզ միայն վատով են ճանաչում ու Նաիրան չի հասկանում, որ փոխանակ փորձի բեկել իր շուրջ ձևավորված բացասական ընկալումը՝ էլ ավելի է խորացնում այն։ Գուցե նա որոշել է հեռանալ բեմից ու հանրային կյանքից և նրա համար այլևս նշանակություն չունի փիառը՝ որպես էդպիսին, բայց ժողովրդական խոսքն ասում է, որ լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը։ Փաստորեն, գուրու Նաիրան սա էլ չի հասկանում։

5․ Արհամարհական վերաբերմունք հանրային կարծիքի նկատմամբ

Սա միայն Նաիրայի մոտ չէ, որ նկատվում է։ Մեր աստղերն ու աստղիկներն՝ իրենց գերակշիռ մասով, մնացել են խորը գավառականության մեջ ու այդպես էլ չեն ուզում հասկանալ, որ անգամ եթե քեզ թվում է, որ քեզ քննադատում են պարապ, նախանձ ու զբաղմունք չունեցող մարդիկ, պետք է այդուհանդերձ ուշադիր լինել ու երբ տեսնում ես, որ ինչ որ պահի այդ «պարապների» կարծիքները սկսում են գերակշռել, պետք է առնվազն կասկած ընկնի մեջդ, որ գուցե հանրությո՞ւնն է ճիշտ, իսկ ես մի բան այն չեմ անում։ Բայց չէ՜, ինչպե՞ս կլինի, որ Նաիրայի պես վեհ, կայացած, կյանքից ամեն ինչ ստացած ու հասկացած կերպարը սխալ լինի գլոբալ, իսկ հանրային կարծիքը՝ արդարացի։ Ու վստահ եմ, որ այս իմ կարծիքն էլ կարդալու դեպքում, նա հաստատ որոշելու է, որ ես կիսագրագետ և անկիրթ մեկն եմ, որ ով ինքնազարգացմամբ զբաղվելու փոխարեն, իր ժամանակն է վատնում Նաիրային վատաբանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել