Աննա-Օվսաննա զույգից Արտոն ընտրեց Օվսաննային, ինչը զայրացրեց բազմաթիվ երկրպագուների: Նրանց կարծիքով Աննան անհամեմատ ուժեղ էր և մրցակցությունից դուրս էր ամբողջ նախագծում: Ինչևէ.......

Անձամբ իմ կարծիքով Աննան իրոք հիանալի երգչուհի է, ունի հիանալի տեմբր և բեմական կեցվածք: Սակայն արժանին պետք է մատուցել նաև Օվսաննային, նա նույնպես հրաշալի երգեց և հաշվի առնելով, որ նա տարիքով բավականին փոքր է, կարծում եմ, որ նրան հիանալի կարիերա է սպասվում: Ընտրությունն արդեն կատարված է և հաղթել է Օվսաննան: Օվսաննային մաղթում եմ հաջողություն նախագծում, իսկ Աննան, կարծում եմ, կհասնի իր նպատակներին, ինչպես ասում են`տաշած քարը գետնին չի մնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել