Մեր հայ «էքսպերտները» առիթը բաց չեն թողնում Բրյուսելի ահաբեկչությունը կապելու մահմեդականների ու մահմեդականության հետ՝ մեղադրելով Եվրոպական Միությանը և առանձին եվրոպական երկրներին իրենց արտաքին քաղաքականության ու արժեքների համար։ Եվրոպան մահմեդականների առաջ փակելու ու նրանց վտարելու կոչեր անողները մոռացել են, որ նույն Եվրոպան իր դռները չփակեց հայ փախստականների առաջ։ Այսօր եվրոպան տուն է քրիստոնյաների ու մահմեդականների, հայերի ու թուրքերի համար ու մարդկանց վտարելով ոչ մի հարց չի լուծվի։ Ահաբեկիչները չունեն ոչ կրոն, ոչ էլ ազգություն ու Հայաստանում այլատյացություն և իսլամաֆոբիա քարոզելը իմաստ չունի։Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



