Galatv.am-ը գրում է.
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ երկրի նախկին ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա Գիդո Վեստերվելլեի վաղաժամ մահվան մասին, ով որպես Գերմանիայի դաշնային արտգործնախարար իր կարևոր ներդրումն է ունեցել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման գործում: Ջերմ հիշողություններ եմ պահպանում նրա հետ մեր հանդիպումներից և անկեղծ քննարկումներից:
Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել պարոն Վեստերվելլեի՝ վշտի մեջ գտնվող ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը», – ասված է Էդվարդ Նալբանդյանի հեռագրում։
Նյութի աղբյուր՝ http://galatv.am/hy/news/142544/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել