Ակներև շատերին են ուրախացրել էպոսագետի զվարճալի ու համատիեզերական ելույթները: Ավաղ, ես հարցի բացասական կողմից եմ խոսելու:
«Էպոս» և «էպոսագետ» բառերը կայացած «բրենդներ» են՝ իրենց որոշակի ասոցիացիաներով ու արժեքներով: Օգտագործել նման բրենդը քաղաքական շուկայում նոր-նոր ներդրված պրոդուկտի ապրանքային անվանումը (քաղաքական շուկայում քաղաքական ապրանքի դերում հանդես են գալիս նաև անհատները) հայտնի դարձնելու համար, կարծում եմ, այդքան էլ օրինակելի չէ:
Նման ձևով խեղաթյուրվում է «էպոս» և «էպոսագետ» բառերի կշիռը էլեկտորատի շրջանում: Վստահ եմ` կլինեն երեխաներ, որոնց ուղեղում այդ բառը առաջին անգամ կդիրքավորվի որպես քաղաքական թեկնածուի մասնագիտություն... Հեչ խնդալու չի...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/taron.parsamyan/posts/478113132224713
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել