Sports.am-ը գրում է.
«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար միայն տաղանդը բավական չէ: Պորտուգալացու խոսքով, անհրաժեշտ է նաեւ տքնաջան մարզվել:
«Եթե տաղանդ ունենաք, սակայն տքնաջան չմարզվեք, ապա ոչինչ չեք նվաճի,_ Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: _Իմ կարիերայի ընթացքում միշտ ջանասիրաբար աշխատել եմ մարզումների եւ խաղերի ընթացքում: Դա ծանր աշխատանք է, որի դիմաց փոխհատուցում ես ստանում»:
Նյութի աղբյուր՝ http://sports.am/2016/03/ronaldo-aranc-tqnajan-ashkhatanqi-vochinch-ches-nvachi.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել