Ռոնալդու. «Առանց տքնաջան աշխատանքի ոչինչ չես նվաճի»


13:52 , 20 մարտ, 2016

Sports.am-ը գրում է.

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար միայն տաղանդը բավական չէ: Պորտուգալացու խոսքով, անհրաժեշտ է նաեւ տքնաջան մարզվել:

«Եթե տաղանդ ունենաք, սակայն տքնաջան չմարզվեք, ապա ոչինչ չեք նվաճի,_ Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: _Իմ կարիերայի ընթացքում միշտ ջանասիրաբար աշխատել եմ մարզումների եւ խաղերի ընթացքում: Դա ծանր աշխատանք է, որի դիմաց փոխհատուցում ես ստանում»: