Հայաստանի առաջատար մեդիա ռեսուրսներից մեկը՝ BlogNews-ը ընդլայնման նպատակով հայտարարում է նոր բացված աշխատատեղերի մասին: Մենք փնտրում ենք որակյալ կադրեր՝ զարգանալու և մեր ընթերցողին ավելի որակյալ ու պրոֆեսիոնալ տեղեկատվություն մատուցելու համար: CV-ները ուղարկել editor@blognews.am հասցեին, նամակի «Թեմա» դաշտում նշելով այն պաշտոնի անունը, որի համար դիմում եք։

Թարգմանիչ

Պահանջվում է անգլերենից հայերեն որակյալ թարգմանիչ, ով արտասահմանյան կայքերում հետաքրքիր նյութեր կգտնի և դրանք կթարգամնի հայերեն: Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00: Լեզվաբանական բարձրագույն կրթությունը և անգլերեն լեզվի անթերի իմացությունը պարտադիր են: Ցանկալի տարիքը՝ 22-28:

Սրբագրիչ

Պահանջվում է հայերեն լեզվի բարձրակարգ մասնագետ կայքի նյութերը սրբագրելու համար: Աշխատանքային ժամերը՝ 12:00-20:00: Բանասիրական կրթությունը և աշխատանքային փորձը պարտադիր են: Ցանկալի տարիքը՝ 22-28:

Խմբագիր

Պահանջվում է մոդերատոր, ով կհետևի ֆեյսբուքում և բլոգերում հայտնվող գրառումներին, դրանցից կընտրի ամենակարևորներն ու ամենահետաքրքիրները և դրանք կզետեղի BlogNews-ում: Աշխատանքային ժամերը՝ 9։00- 18։00։ Աշխատանքի համար դիմողը պետք է Ֆեյսբուքում ակտիվ մեկը լինի, ճանաչի սոցցանցի ակտիվ դեմքերին, տեղյակ լինի քաղաքական և մշակութային զարգացումներից: Լրագրողական դաշտում փորձը ցանկալի է: Ցանկալի տարիքը՝ 22-28:

Վերլուծաբան

Պահանջվում է քաղաքական լավ վերլուծաբան, ով ակտիվ հետևում է ներքին և արտաքին քաղաքական անցուդարձին և պատրաստ է իր մտքերը կիսել հանրության հետ: Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել