Հերթական անգամ ԱԺ-ն վեր էր ածվել ցածրակարգ կրկեսի․ էլի Շմայսը իր հայհոյախառը բերանն էր բացել հենց նիստերի դահլիճում ու էլի Նիկոլն էր թիրախում։ Սակայն խնդիրը նրանում է, որ Նիկոլն էր պատասխանում էր նրան նույն տոնայնությամբ ու նույն էսթետիկայով և ոմանց դա հիացնում է։
Հարգելի քաղաքացիներ, անկախ ամեն ինչից, ԱԺ-ն և ընդհանրապես պառլամենտարիզմը, դա քաղաքական մշակույթ է, արժեհամակարգ ու ավանդույթներ ունեցող ինստիտոււտ և եթե մենք երբևիցե ուզում ենք նորմալ երկրում ապրել, ապա նախ պետք է մեր մեջ սերմանենք այդ մշակույթն ու հարգանքն առ այդ իսնտիտուտ և ինստիտուցիոնալ մշակույթ։
Ճիշտ է, Նիկոլը հասցրել է ներողություն խնդրել ոչ խորհրդարանական բառապպաշար օգտագործելու համար, բայց արդեն հաջորդ իսկ տողերում տեսնում ենք, որ Նիկոլն ամենևին չի զղջում, այլ ֆորմալիզմը պահպանելով, ուղղակի ուզում է, որպեսզ հարմար պատրվակով տարածի այդ տեսանյութը և հավելյալ դիվիդենտներ հավաքի ընտրազանգվածի մոտ։
Կարելի՞ է դատապարտել Նիկոլին այս խորամանկության համար։ Յուրաքանչյուրի որոշելիքն է երևի, բայց ամեն դեպքում, եթե հենվում ենք այն բանի վրա, որ նման բառապաշար օգտագործել առհասարակ չի կարելի, իսկ ԱԺ-ում առավել ևս՝ երևի կարելի է։ Սակայն եթե ես ճիշտ եմ ու Նիկոլ Փաշինյանը պարզապես խորամանկություն է անում ու մի կրակոցով երկու նապատաստակ է ուզում խփել՝ հագուրդ տալով երբ քաղաքակիրթ լսարանի պահանջարկներին և այն լսարանի, որտեղ ողջունելի է ցանկացած ՀՀԿ-ականին համարժեք պատասխան տալը՝ անկախ դրա բովանդակության էսթետիզմից, ապա երևի թե ոչ։Խնդիրը սակայն ոչ այնքան Նիկոլն է, ոչ էլ առավել ևս Շմայսը, ում միակ ֆունկցիոնալ ակտիվությունը կոճակը սեղմելն ու նման վուլգարություններ անելն է։ Խնդիրն այն է, որ մեր հասարակության գերակշիռ մասին սա այսպես թե այնպես դուր է գալիս ու հենց այսպիսի բաներ էլ ակնկալում են Շմայսից ու Նիկոլից։ Սա արդեն մտահոգիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել