Ներկայիս հայաստանյան քաղաքական դաշտում հետաքրքիր և հակասական զարգացումներ են տեղի ունենում: Մի կողմից ստեղծվում են նոր և փոքր՝ մարդ-կուսակցություննե, իսկ մյուս կողմից` այդ մարդ-կուսակցություններից շատերը համախմբվում են ինչ-որ ուժի շուրջը:

Որպես ակնառու օրինակ կարելի է բերել հանրությանն անհայտ կուսակցությունների և ՀԿ-ների միավորումը ՕԵԿ-ին, ինչպես նաև՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ձևավորումը, որի ղեկավար Արթուր Բաղդասարյանը ջանք չխնայեց այդ ուժերին իր ստեղծած միավորի շուրջը համախմբելու համար: Իր այդ քայլով Արթուր Բաղդասարյանը, փաստորեն, դաշտը մաքրեց մարդ-կուսակցություններից: Բայց փոխանակ գնահատանքի արժանացնեին Ա.Բաղդասարյանի «հերոսական» քայլը, մի շարք այլ քաղաքական գործիչներ` այդ թվում նաև Վարդան Օսկանյանը, որոշեցին նոր կուսակցություններ ստեղծել, որոնք հավակնում են լրացնել «բուդկա» կուսակցությունների թափուր տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել