Գիտե՞ք ինչու է Ադրբեջանը պարտվում մեզ քարոզչական ու տեղեկատվական պատերազմում։ Որովհետև այնտեղ մի քիչ սխալ են հասկացել այն թեզիսը, որ նման պատերազմներում հաղթում է սուտը։ Հերիք չէ սխալ են հասկացել, մի բան էլ աբսոլյուտիզմի աստիճանի են հասցրել այդ հայեցակարգը՝ միայն սուտ տվյալներ հրապարակելով։

Իհարկե, քարոզչությունում կա սուտ, բայց այն չի կարող արդյունավետ կիրառվել, եթե չունես բացարձակ տեղեկատվական գերակայություն ու սեփական լսարանի մեկուսացվածություն՝ արտաքին աշխարհից։ Հետո, նույնիսկ ամենաֆանտաստիկ ստի հիմքում պետք է գոնե ճշմարիտ տեղեկատվության նշույլ լինի, բայց ադրբեջանցիների ուղեղը մթագնում է, հենց բանը հասնում է սահմանային բախումների լուսաբանմանը։

Օրինակ, եթե վերլուծենք Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության ու դրա հարակից մեդիա ռեսուրսների տվյալները, ապա հայկական բանակը միայն նախորդ տարի առնվազն մի քանի հազար զոհ է տվել։ Այս աննորմալները չեն խորշում անգամ աբսուրդային բարձր թվեր հրապարակելուց։ Հիշում եմ, անցած տարեվերջում մի անգամ գրել էին, որ հերթական բախման արդյունքում մերոնք առնվազն 50 զոհ են տվել․․․ Ստացվում է, որ ինչ որ համազորային գործողություններ էին ընթանում՝ Հայրենական պատերազմի նմուշով, ինչը իհարկե բացարձակ ապսուրդ է։

Հիմա էլ ինչ որ անհեթեթ թվեր են մոգոնում ու շրջանառության մեջ դնում, որոնք որևէ կապ չունեն իրականության հետ։ Հենց դրա համար էլ ադրբեջանցիները խայտառակ պարտվում են դեռ մինչև կրակելը, դեռ մինչև դիրքային ակտիվություն ձեռնարկելը։ Նրանք արդեն վաղուց պարտվել են տեղեկատվական պատերազմում մեր լսարանի կոնտեքստում ու արդեն պարտվում են նույնիսկ սեփական լսարանին համոզելու հարցում ու պարտվում են հենց նման անհիմն ու անապացույց մուտիտների պատճառով, որովհետև ինչքան էլ մենք ասենք, որ դրանք ոչխարներ են, բայց այնտեղ էլ կան մարդդիկ, ովքեր գուցե չեն սիիրում ու անգամ ատում են հայերին, բայց բացարձակ բութ չեն ու կարողանում են պարզ ստուգումների ու համադրությունների միջոցով հասկանալ, որ իրենց քարոզիչները սարսափելի ստահակներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել