www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Հանցագործը հանցագործություն էր կատարել: Նրան բռնել էին ու տարել թագավորի դատին: Իսկ թագավորը հանցագործին ընտրություն էր առաջարկել՝ կա՛մ կախաղանի գնալ, կա՛մ էլ մի մեծ, սև, սարսափելի պողպատե դռնով անցնել: Հանցագործը հապճեպ որոշում ընդունեց՝ կախաղանը: Երբ պարանը գցեցին նրա վզին, նա հանկարծ ասաց. «Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե ի՞նչ է այն դռան ետևում»: Արքան ծիծաղեց ու պարզաբանեց. «Ինչ ասեմ, հասկանո՞ւմ ես, ծիծաղելի բան է ստացվում՝ ես բոլոր հանցագործներին նույն ընտրությունն եմ առաջարկում, և համարյա թե բոլորը ընտրում են պարանը»: «Իսկ ի՞նչ է այդ դռան ետևում, - հետաքրքրվեց հանցագործը: - Միևնույն է, ոչ ոքի չեմ ասի»,- ավելացրեց նա՝ ցույց տալով վզին գցված պարանը: Մի փոքր լռությունից հետո թագավորը պատասխանեց. «Այնտեղ ազատությունն է: Սակայն մարդիկ այնքան են վախենում անորոշությունից, որ գերադասում են պարանը»: 

Վիկտոր Վիկտորովիչ Բրեգեդա «Պոետի ճանապարհը» 2011


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել