Բեսամթ անհավաստի աղբյուրները հայտնում են, որ երեկ տեղի ունեցավ «Սեդրակյանն ու 300 սպարտացիները» կուսակցության գործադիր մարմնի գաղտնի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեցին «Հազար ու մեկ գիշեր» հեքիաթների հավաքածուի հիմնական թիրախային կետերը, ընդունվեց պարոն Սեդրակյանի նոր «Աչքիդ վերևում ունք կա» կարգախոսը: Երկար-բարակ մտածելուց և քննարկելուց հետո որոշվեց, որ նախընտրական շտաբը կգլխավորի Սասունցի Դավիթը, ով պարտավորվեց, որ հունվարի 15-ից մինչև փետրվարի 18-ը չի խախտի զինադադարի ստատուս-քվոն Մսրա Մելիքի նկատմամբ:
Նիստից հետո պարոն Սեդրակյանը հորդորեց մյուս բոլոր թեկնածուներին հանել թեկնածություններն ու սպառնաց, որ իրենց մասին այնպիսի էպոս կհորինի, որ հազարամյակներ հետո եկած սերունդները կատեն իրենց:
Դեպքի վայրից՝ /©Հովազ/ :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/A.Unusyan/posts/427215357347827
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել