Մոտավորապես հինգ տարի անց բացարձակապես զարմանալի չի լինելու համատարած տգիտությունը երիտասարդության շրջանում: Եթե այսօր ծնողները նորմալ են վերաբերվում այն փաստին, որ իրենց չափահաս երեխաները, ովքեր «սովորում են» ամենատարբեր բուհերում, երբևիցե իրենց կյանքում գիրք չեն բացել և վերջին գեղարվեստական գիրքը, որը, որ բախտ են ունեցել «տեսնել» դպրոցական դասագրքերից մեկն է, դրա վառ ապացույցն է: Այն, որ բուհերում սովորելու մակարդակը չափազանց «բարձր» է, դրանում կասկած չկա, իսկ համալսարաններից դուրս` առհասարակ ինքնակրթությամբ զբաղվելը այսօրվա երիտասարդների համար ծայրահեղ վիրավորական զբաղմունք է: Դա գալիս է դեռ դպրոցական տարիքից, երբ անգամ դասերը չվերջացրած, երեխան նետվում է հեռուստացույցի առաջ, քանի որ սկսվում է բոլորի կողմից անչափ սիրված և սպասված` «փայլուն» մակարդակով և ամենակարևորը «ուսուցանող» սերիալը, ինչը և պետք է դպրոցական երեխայի համար բարենպաստ պայմաններ ստեղծի, որպեսզի զարգացնի իր անգրագետ և ժարգոնով լի խոսքը, ինչը և սպառնում է նրանց, ովքեր կուրորեն հետևում են այդ օրինակին: Կեցցե՛ն այն ծնողները, ովքեր այս մեթոդով են մեծացնում և դաստիարակում իրենց երեխաներին: Այդ հրաշամանուկները ապագայում ընդունվելու են տարբեր բուհեր` կատարելագործելու իրենց «գիտելիքները», և ինչի ենք հանդիպելու`աղջիկները լինելու են բարձրակարգ անմակարդակության վարպետներ, իսկ տղաները, նրանց չզիջելով, «լպիրշության վարպետության» դասեր կանցկացնեն՝ իրենց սեփական դասերին մերթընդմերթ ներկա գտնվելու փոխարեն: Այս պատկերը այսօր էլ է առկա, սակայն ինքներդ էլ քաջ գիտակցում եք, որ տարիների ընթացքում ձեռք է բերվում հիանալի փորձ և կատարելագործվելու հնարավորություն: Մի՞թե այս որակով է պետք կատարելագործվել: Համոզված եմ, որ դուք էլ այդպես չեք կարծում… Եթե այսօրվանից էլ որևէ տեղաշարժ սկսվի դեպի ճիշտ ուղին, մենք դեռ որակների մասին կկարողանանք խոսել, իսկ եթե ոչ` ապա ես կասեմ.
-ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ Է:
Ինչպե՞ս չասել…. Ողբամ զքեզ, հայոց աշխարհ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/meline.yavryan/posts/392330727526005
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել