Մանրածախ առևտրականի հոգեբանությամբ օժտված ժուլիկները, առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու, փորձում են «ինքնահաստատվել», հասարակության շրջանում «ճանաչում» ձեռք բերել... Բայց թքած նրանց` էժան հեղինակություն ձեռք բերելու մոլուցքի վրա: Ցավում եմ ՀՀ-ի ու հայ ժողովրդի համար: Դրանց նմանները խայտառակում են հանրապետությունը... Սովորաբար նախագահի թեկնածու առաջադրվել կարող են իրենց թույլ տալ հասարակության այն անդամները, ովքեր ունեն բարձր ինտելեկտ, հասարակության շրջանում որոշակի հեղինակություն և իրենց վարքով, բարքով, անցած ուղիով լիդերի համարում ունեն ամբողջ հասարակության կամ նրա մի խմբի մոտ (այսպես է ընդունված քաղաքակիրթ աշխարհում), որպեսզի կարողանան սոցիալական էֆեկտ ապահովել: Հայաստանի պարագայում առաջադրված թեկնածուներից, բացառությամբ 3-4 թեկնածուի, ոչ մեկը չունի նշածս արժանիքներից ոչ մեկը: Դրանք խեղկատակներ են, ովքեր վարկաբեկում են հայի` խելացի, հարգանքի արժանի, համեստ տեսակը. քաղաքակիրթ աշխարհում պիտի մտածեն, եթե էս ազգի «լիդերները» սրանք են, բա հասարակության շարքային անդամներից ի՞նչ սպասենք:
Ու էս ախտից ուզում ենք ընտրագրավո՞վ ազատվել: Չի ստացվի, որովհետև հենց էդ խեղկատակները չունեն գումարի պրոբլեմ. դրանց նմանները քնած են, իսկ իրենց բախտն իրենցից առաջ ընկած գնում է... 
Խելքի եկեք, ծաղրածուներ, մի վարկաբեկեք մեզ, առանց այն էլ ինչ մի հեղինակություն չունենք դրսում: Իսկ եթե ձեր նպատակը ձեր իսկ առաջադրմամբ մեզ զվարճացնելն է, ուրեմն պետք չի, վերջ տվեք` ախպոր պես, սիրտ չունենք ծիծաղելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել