www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

Մի անգամ մի մարդ մեծ լեռան մեջ թունել փորեց: Մուտքի մոտ մի ահռելի քար դրեց, որի վրա գրեց՝ «Այս լեռան միջով կանցնի միայն նա, ով իր տեղից կշարժի այս քարը»:

Այդ պահից հետո շատ դարեր անցան: Շատ կամավորներ փորձեցին, սակայն այդ քարը առ այսօր իր տեղում է, և ամեն ոք կարող է գնալ ու տեսնել: Եվ շատերը չեն հավատում, որ մի մարդ կարողացել է տեղաշարժել այն, և որ չկա այստեղ ոչ մի խաբեություն: Եվ շատերը, տեսնելով այդ քարը, սարսափում են, և շատերն ուզում են փորձել իրենց ուժերը:

Եվ եկավ այդ վայրը մի մարդ ու ասաց.

— Նախատինքով եմ լցվում այն մարդու նկատմամբ, ով փորել է ամբողջ լեռը, իսկ մարդկանց համար, որպես վկայություն իր արած գործի՝ միայն քար է դրել:

Եվ մտածեց շարժել քարը:

Շատ թե քիչ ժամանակ էր անցել, մարդը բազում միջոցներ էր կիրառել, որ շարժի քարը, սակայն իզուր:

Եվ նախատեց իրեն և տխրեց իր խղճի համար՝ մտածելով՝ «Արդյոք գայթակղության համար չի՞ դրվել այդ քարը, որպեսզի մարդը անվերջ չարչարվի ու կորցնի կյանքի նկատմամբ հավատը: Արդյո՞ք ոչ նրա համար, որ վերացնի մարդու բարի նպատակները, որոնցով նա ցանկացած գործ է սկսում: Իսկ ինչի՞ կնմանվի մարդը, ով վերջնականորեն կհամոզվի, որ իր չարչարանքները իզուր են»:

Եվ ուրիշ շատ բան վերապրեց այդ մարդը և փոխեց իր միտքը:

Մի առավոտ նա կանգնեց քարի առջև և տեսավ, որ ոչ մի քերծվածք նույնիսկ չկա այդ քարի վրա՝ այն պահից սկսած, երբ նա սկսեց չարչարվել նրա վրա: Իսկ ինքը՝ բավականին տանջված է: Ուներ նա հոգի, իսկ հիմա դրա տեղում մի սև անցք է առաջացել: Հիշեց նա իր բառերը, երբ սկսում էր գործը, քմծիծաղ տվեց կրծքի ցավից և ասաց.

— Այդ մարդը ի նշան իր չարչարանքի է դրել այստեղ այդ քարը: Սակայն ո՞վ կարող է տեսնել նրա աշխատանքի արդյունքը, եթե այսպիսի քար է դրված դռան փոխարեն: Ես նույնիսկ չկարողացա քերծել այդ քարը: Ո՞վ կկարողանա տեսնել իմ աշխատանքի արդյունքը:

Եվ հանկարծ քարը տեղաշարժվեց և դուռը բացվեց, և տեսավ մարդը այն, ինչ պետք է տեսներ: Իսկ երբ վերադարձավ, նրան ոչ ոք չհավատաց: Որովհետև քարն այն առ այսօր կանգնած է իր տեղում, և ամեն ոք կարող է գնալ ու տեսնել այն:

Ֆրանց ֆոն Շտուկ «Սիզիփոս» 1920


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել