2015-ին էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները Հայաստանում ավելացել են 0,6 տոկոսով: Մասնավորապես, անցյալ տարվա ընթացքում արտադրվել է 7 մլրդ 798 մլն կՎտ/ժ էլեկտրական էներգիա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 մլրդ 750 մլն կՎտ/ժ-ի դիմաց: Ընդ որում, այդ նույն ընթացքում 10,7 տոկոսով ավելացել է ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը, 13,1 տոկոսով ԱԷԿ-ի, եւ 14,8 տոկոսով նվազել է ՋԷԿ-երի արտադրածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: