Հայ քաղաքական միտքն ահավոր մեծ ու անդառնալի վնասներ կկրեր, եթե այնտեղ իրենց ուրույն տեղը չունենային ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչի մտքի մերթ ընդ մերթ տեղի տվող հանճարեղ փայլատակումները՝ իրենց ողջ հմայքով ու միգուցե նաև միամիտ ճշմատացիությամբ: Ինչո՞ւ միամիտ ճշմարտացիությամբ, որովհետև ՀՀ թիվ երկրորդ պաշտոնյայի արտահայտած թեկուզ զվարճալի մտքի առկայծումներում նշմարվում են ճշմարտության հատիկներ: Իսկ ո՞վ գիտի, միգուցե նույն այդ ճշմարտացի հատիկների հնարավոր «ցանքսից» ու սպասելի առատ «բերքից» վեր հառնի ողջ քաղաքական համակարգի պատկերը՝ իր ողջ «հմայքով», ասել է՝ ողջ սնանկությամբ: Խորը վերլուծություններ անելու հարկ չկա հասկանալու համար, որ, օրինակ, ՀՀ ԱԺ-ն քաղաքական մարմին չէ, այլ ավելի շուտ՝ մի կողմից դակող մարմին, մյուս կողմից դրա հավակնություններն ակնկալող խմբերի ու խմբավորումների հավաքականություն: Այնպես որ, մաեստրոյի՝ ԱԺ ամբիոնը չքաղաքականացնելու հորդորը միանգամայն ճշմարտացի է և բացում է ԱԺ-ի գործառույթներում քաղաքականության գործոնի բացակայության հանգամանքը: Մյուս կողմից, նորից անսալով նրա անզուգական «Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ» ասույթին, հանգում ենք այն մտքին, որ նույն ԱԺ-ում ընթացող իրադարձությունները, միևնույն է, լրագրողներից, հասարակությունից ու ԳԱՂՏՆԻ անհնար է պահել, բայց որ այնտեղ ԹԱՔՈՒՆ շատ բաներ կան, որ դեռ չգիտենք, դա հաստատ: Ախր «Գաղտնի բառը դա թաքուն բառը չէ»;)))))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: