Որո՞նք են նոր ժամանակների պահանջները, որոնք պետք է բավարարվեն նոր տարվա առաջին ամիսների ընթացքում, որպեսզի հայ ժողովուրդն ու Հայաստանը սահուն կերպով՝ առանց անհարկի ցնցումների, մուտք գործեն հոգևոր զարթոնքի և աննախադեպ տնտեսական զարգացման բարենպաստ հունի մեջ.

ա) նախագահական ընտրարշավը պետք է լինի լրիվ ապակուսակցականացված;
բ)նախագահի առաջադրված բոլոր թեկնածուներն անխտիր պետք է լինեն անկուսակցական;
գ) ընտրությունների ընթացքում մեծ կամ փոքր որևէ կուսակցություն բացահայտ կամ անբացահայտ կերպով չպետք է պատրաստակամություն հայտնի սատարելու նախագահի որևէ թեկնածուի;
դ) ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ կուսակցական պատկանելությունից, իր ընտրությունը պետք է կատարի խղճի մտոք, անկաշկանդ ու ազատ՝ տուրք չտալով կուսակցական կամ այլ տիպի որևէ պարտավորվածության կամ կողմնակի հարկադրանքի:

Որպեսզի թվարկված հրատապ պահանջները բավարարվեն և նախագահական ընտրություններն ընթանան առանց կեղծիքների, հայ մտավորականությունը, հոգևոր ընտրանին, բոլոր արդարամիտ հայորդիները միահամուռ կերպով պետք է եռանդուն գործունեություն ծավալեն՝ չխնայելով ոչինչ և միաժամանակ մնալով օրինականանության սահմաններում: Անհրաժեշտ քայլերն ու դրանց կիրառման ժամկետները կերևան մոտակա օրերի ընթացքում, սակայն ցանկացած հապաղում, անվստահության կամ թուլամորթության դռսևորում կարող են ստեղծել համաժողովրդական ընդգրկում ունեցող լրացուցիչ խնդիրներ, անելիքներ և դժվարություններ:

Հայ ժողովրդի Հաղթանակն այլընտրանք չունի:
Ես ասացի, Աստված օգնական...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել