Ադրբեջանցի ժողովրդի համբերության բաժակը լցվել է, և դրա վառ ապացույց են սոցցանցերում և լրատվամիջոցներում արդբեջանցի օգտատերերի մեկնաբանությունները:
Դրանցից մեկն ակնառու ցույց է տալիս հասարակության զգալի մասի վերաբերմունքն Ալիևների կլանի նկատմամբ: Minval.az կայքում հրապարակվել է Իլհամ Ալիևի քննադատական ելույթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեին: Ալիևը Երիտասարդության առաջին համաժողովի 20-ամյակին նվիրված հանդիպումն օգտագործել է ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրելու հակամարտությունը սառեցնելու փորձերի համար: «Նրանց ներկայիս գործունեությունը լիովին անիմաստ է», - հայտնել է Ալիևը:
Ընդարձակ մեղադրանքի մեկնաբանություններն ավելի հետաքրքիր էին: Բոլոր մեկնաբանների ուղղագրությունը, կետադրությունը և ոճը պահպանված է: Օգտատեր Ռաֆիկ Մուսաևը, Ալիևին դիմելով, հարց է տալիս. «Ալիև, որտեղի՞ց ես մահմեդական դարձել, քո կինը փողոցային կնոջից ավելի վատ է հագնվում: Գողությունը մեղք է. դուք կես Ադրբեջան եք գողացել: Ստելը մեղք է, դու ամեն քայլափոխի և ամեն արարքում ստում ես: Նվնվում ես, թե ԵԱՀԿ ՄԽ-ն չի օգնում խնդրի լուծմանը: Չէ՞ որ այդ խնդիրը լուծելու համար զենք կա և ադրբեջանցի զինվորները, բայց չկա երկրի ղեկավար-առաջնորդ, որը կտանի դեպի ռազմական, տնտեսական հաղթանակ: Դու շեկ առնետի նման ես, իմ ժողովրդին մեկ քրդերով ես վախեցնում, մեկ սիրիական սցենարներով. կորիր, ձրիակեր, թե չէ ամբողջ ընտանիքով ճաղերի ետևում պատասխան եք տալու գողության համար. մենք` մահմեդականներս, անհամեմատ ավելի մաքուր ու մարդկային ենք քրիստոնյաների առաջ: Բայց դու և քո թիմը մեզ ցեխն եք մտցնում: Կորի՛ր Ադրբեջանից»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Tiko.Khachikyan/posts/1687706411514427?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել