Հոգևորականներին պաշտպանել չեմ սիրում, զուտ այն պատճառով, որ իմ համոզմամբ յուրաքանչյուր քիստոնյայի գործն է եկեղեցում հավատքի զինվոր լինելը, որ թե քահանայի թիկնապահը: Բայց քանի որ տեսա՝ իմ ընկերներից ոմանք ջանադրաբար տարածում են Նավասարդ արք. Կճոյանի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի նյութը, որոշեցի հասկանալ՝ ովքեր են այդ մարդիկ: Ուրեմն, «Ազատություն» ռադիոկայանը չեմ սիրում, դա իմ անձնական վերաբերմունքն է, սակայն իրենք բավականին լավ սոցիալական նյութեր ունեն մեր երկրում անապահով մարդկանց կյանքերի, նրանց դժվարությունների և խնդիրների մասին, որոնց պարբերաբար հետևում եմ: Եթե այդպիսի լավ քաղաքացի եք, եթե խոսքի և մարդու իրավունքների ազատության մասին ձեր պատկերացումներն ունեք, ինչո՞ւ ձեր էջերում այդ նյութերից և ոչ մեկը չգտա: Ինչո՞ւ ձեզ քաղաքացի զգալու համար պետք է անպայման եկեղեցու կողմը թքեք, ինչո՞ւ ձեր սեփական հոգու ներսը չեք նայում, թե ինչով եք հետաքրքված: Ինչո՞ւ մեր ժողովրդի միջից չեն վերանում անգամ ֆեյսբուքում այն մարդիկ, ովքեր սուրճի բաժակի շուրջ պետք է անպայման մեկի ոսկորները լվանան: Ե՞րբ պետք է հասկանանք, որ մեր էներգիան, մեր ջանքերը և գործերը պետք է ուղղված լինեն կառուցողական աշխատանքներին: Քննադատությունն առողջ կարող է լինել այն ժամանակ, երբ հաշվի են առնվում բոլոր տեսակետները: Ո՞վ է ասել, որ լրագրողն իրավունք ունի զզվացնելու և սահմաններն անցնելու, իսկ հոգևորականն իրավունք չունի դրա մասին բարձրաձայնելու: Իսկ լրագրողի դաստիարակության մասին ո՞վ պետք է մտածի՝ որտեղ ինչ պետք է խոսել, որտեղ ինչ հարց տալ: Ինչո՞ւ չեք անդրադառնում լրագրողի բարոյական կերպարին: Այս նյութը բավականին լուրջ առիթ էր ինձ համար վերանայելու իմ ընկերների ցանկը և հեռացնելու այն մարդկանց, ովքեր անիմաստ կերպով են ֆեյսբուքն օգտագործում: Մարդ պետք է ընթանա ժամանակի պահանջներով, արդեն արդիական չէ եկեղեցուն փնովելը, պետք է քրիստոնյա լինել, քրիստոնեական երկիր կառուցել, Լենինի գաղափարներն արդեն վաղուց հնացել են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել