Կոնգրեսի թեմայով վաղուց ոչինչ չեմ գրել: Կգրեմ կարճ ու կոնկրետ: Կոնգրեսի ներսում ու Կոնգրեսից դուրս հնչող բազմաթիվ գնահատականներ ու քննարկումներ մի շատ կարեւոր բաց ունեն, մի շատ կարեւոր հանգամանք չեն նկատում. Կոնգրեսը չի ստեղծվել այսօրվա, ՀԻՄԱ-ի համար: Մի շտապեք բորբոքվել. բացատրեմ: Կոնգրեսը հետանկախական Հայաստանում առաջին երկարաժամկետ ՔԱՂԱՔԱԿԱՆ նախագիծն է՝ քաղաքական խոսքով, գաղափարներով, թիմով, ղեկավարով: Ստեղծման առաջին իսկ օրից ու դեռ դրանից էլ առաջ, լինելով ուղղակի, բառիս բուն իմաստով աննախադեպ ճնշումների ու զրկանքների ամենաշատը ենթարկված քաղաքական միավորը, 1991-ից էս կողմ էդ կառույցը մնաց, դիմացավ, մտավ Խորհրդարան, շարունակում է շարժվել դեպի կայացում ու քաղաքական նոր ձեռքբերումներ՝ իր մեջ ու շուրջ պահելով բազմաթիվ պայծառ անձանց, գեներացնելով բազմաթիվ նոր ու պայծառ գաղափարներ, մոտեցումներ: Կոնգրեսին գնահատական կարող ենք տալ մի 20-30-50 տարի հետո. այ էդքան ռազմավարական ու երկարաժամկետ ընթացք ունի այն: Ու քայլերը, որոնք Տեր-Պետրոսյանն ա գծում-գծագրում, պետք է դիտարկել առնվազն 20-30-50 տարվա հեռանկարում: Էսքան բան էի ուզում ասել:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aramazdg/posts/10151249671319678
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել