Ավրորա Մարդիգանյան՝ առաջին հայ կինոդերասանուհին... 1915 թ. ցեղասպանության վերապրածների հազարավոր հուշ-պատմություններ կան, սակայն Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան, 1901-1994) պատմությունը բացառիկ մի առանձնահատկություն ունի:
Հրաշքով փրկված Ավրորան հայտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին անգլերենով տպագրվում է «Հոշոտված Հայաստան» ("Ravished Armenia") գիրքը: Իսկ 1919 թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝ Ավրորայի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» ("Auction of Souls") խաղարկային համր ֆիլմը: Ավրորային այդ ֆիլմում վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և պատմության մեջ փաստացի դառնալու առաջին հայ կինոդերասանուհին: Ֆիլմը, որն ուներ նաև բարեգործական առաքելություն, բացառիկ հաջողություն ունեցավ՝ մոտ 30 մլն ամերիկյան դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի նպաստամատույցի տասնյակ հազարավոր հայ որբերի կենսաապահովման կազմակերպմանը: Ժապավենի ամբողջական տարբերակը՝ 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել:
Ավրորա Մարդիգանյանը Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Չմշկածագ գյուղից էր: 1915-ի ցեղասպանության ժամանակ կորցնելով հարազատներին, 14-ամյա Ավրորան բռնագաղթի ընթացքում ենթարկվում է անասելի խոշտանգումների: Իր հուշագրությունում նա պատմել է աքսորի ճանապարհին տեսած բոլոր այդ վայրագությունների մասին: Բայց Ավրորան` «հայկական Ժաննա դ՛Արկը», ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով 18-ամսյա այդ մղձավանջային սարսափները, չի ընկճվում և կարողանում է փախուստի դիմել թուրք ցեղապետի հարեմից: 1917 թ. սկզբին, երկարատև թափառումներից հետո, անհավանական կերպով նա մի քանի իր նման հայ աղջիկների հետ՝ ամերիկացի մի միսիոների օգնությամբ կարողանում է վերջապես դուրս գալ Էրզրումի մոտ տեղակայված ռուսական զորքերի առաջապահ դիրքերին՝ և այդպես հրաշքով փրկվում: Էրզրումից նա մեկնում է Թիֆլիս, Սանկտ Պետերբուրգ, ապա` ԱՄՆ, Նյու Յորք, որտեղ նրան որդեգրում է մի հայ ընտանիք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=926306917483841&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել