ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես սթափվել և սկսել է գիտակցել, որ ԵԽԽՎ-ն արդեն քիթը մտցնում է այնպիսի խնդիրների մեջ, որոնց կարգավորման մանդատը տրված է հենց իրենց:
Համանախագահների տարածած հայտարարության մեջ բավական դիվանագիտական ձևակերպումներով բավական լուրջ ուղերձներ կան՝ ուղղված ԵԽԽՎ-ին: Նրանք նախ հիշեցնում են բոլորին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատը տրված է իրենց և ԵԽԽՎ-ին «կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են բարդացնել ընթացող բանակցությունները»:
Դիտողություններն արդարացի և հիմնավոր են, քանի որ առնվազն անտրամաբանական է, երբ հակամարտությունների կարգավորման որևէ մանդատ չունեցող ԵԽԽՎ-ն սկսում է քննարկել նման խնդիրներ: Ավելին՝ նույն ԵԽԽՎ պատգամավորների մեծ մասը, ապրելով իր ապահով Եվրոպայում, անգամ չի գիտակցում, որ անգամ ԵԽԽՎ ցանկացած տխմար բանաձև կարող է ոգևորել Ալիևին և հանգեցնել սահմաններին լարվածության նոր աճի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել