Մինսկի խմբի համանախագահ երկրները հստակ ուղերձ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին առ այն, որ այդ կառույցում ձեռնարկված ցանկացած քայլ, որը չի տեղավորվում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ և բանակցային ձևաչափում, կարող է հարված հասցնել ողջ կարգավորման գործին:
Համանախագահները տեղին հիշեցնում են, որ միակ ընդունելի ձևաչափը հենց Մինսկի խումբն է, այն, ինչի մասին խոսում է հայկական կողմը, և ինչը փոխելու ցանկությամբ տառապում է Ադրբեջանը:
Ակնհայտ է, որ հակահայկական բանաձևերի օրակարգ ներառելը լուրջ հարված է ԵԽԽՎ հեղինակությանը, որի մասին ակնարկում են Մինսկի խմբի համանախագահները:
Հայտարարությունը նաև հստակ մեսիջ է իրար խառնված Ալիևի համար առ այն, որ ինչպես նավթից հարստացող Ադրբեջան կառուցել չստացվեց, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխել չի ստացվի: