Երեկ նկատում եմ այս նկարը և կարդում վրայի գրված նախադասությունը` «ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՔ, ՀԱՅԵՐ, ՁԵԶ ԷՇԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ»: Միգուցե շատերը հասկանում են և միանում այս կոչով հանդես եկողներին, քանի որ իրենք իրենց այդպես են զգում: Քաղաքավարությունից ելնելով` չհակադարձեցի և հարց ուղղեցի, թե ինչ եք ցանկանում ասել տվյալ կոչով, իհարկե չստացա պատասխան, բացի դա ջնջեցին իմ մեկնաբանությունը և մեկնաբանեցին` «դե որ դա էլ պիտի բացատրեմ»: Հետաքրքիրը այստեղ այն է, որ մարդիկ հանդես են գալիս կոչով, որը ուղղված է ՀԱՅԵՐԻՆ և ուրիշ բան չեն մտածել` ոչ տարել, ոչ բերել են` Ձեզ ԷՇԻ տեղ են դրել: Ընդամենը կցանկանայի հակադարձել, որ ով ինչ իրան զգում է, թող դրան էլ միանա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել