Ադրբեջանում սոցիալական քաոսը պետք է միայն աճի՝ համաձայն թերմոդինամիկայի երկրորդ օրենքի
Թերմոդինամիկայի երկրորդ օրենքն ասում է, որ փակ համակարգերում էնտրոպիայի (քաոսի) չափը միայն աճում է, կամ ասում են նաև այսպես. փակ համակարգի քաոսը ձգտում է մաքսիմումի: Այն պարզ պատճառով, որ համակարգը, լինելով փակ, չի կարողանում ազատվել այդ քաոսից, ինչի շնորհիվ հնարավոր է գալ կարգավորվածության:
Քանի որ հասարակական հարաբերությունները մեծապես հիմնված են ֆիզիկական (բնական) օրենքների վրա, շուտով պետք է որ ականատես լինենք հարևան երկրում քաոսի չափի աճին: Թերմոդինամիկայի երկրորդ օրենքն արդեն առնվազն մի երկիր քանդել է՝ ԽՍՀՄ-ը, հիմա հերթը մեր հարևանինն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=832936660168881&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել