Իրանի դեմ գործող եվրոպական երկրների և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո Սաուդյան Արաբիայի Tadawul All-Share Index (TASI) բորսայում կատարյալ խառնաշփոթ է գրանցվել: Օրվա սկզբում բորսայում արժեթղթերի անկումը հասել մինչև 7.5 տոկոս, նախորդ օրվա համեմատ իջնելով ավելի քան 430 միավորով: Ներկա պահին փոքր-ինչ բարելավել է դիրքերը, սակայն նախորդ օրվա հետ համեմատած 330 միավորով նվազել է (5.7 տոկոս): Բարելավման հիմնական խթան է հանդիսացել ԱՄՆ արդարադատության նախարարության հայտատարարությունն այն մասին, որ Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցներից չեղյալ են համարվել հիմնականում այն սամանափակումները, որոնք վերաբերվում են միջուկային ծրարգրերին, մնացած պատժամիջոցների մեծ մասը դեռ պահպանվում են: Tadawul All-Share-ը արաբական երկրների խոշորագուն ֆոնդային բորսաներից մեկն է, որի ողջ կապիտալիզացիան գերազանցոմ է 31 մլրդ դոլարը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208794439882401?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել