Շատերը քննադատում են մեր երգիչ-երգչուհիներին` պնդելով, որ չի կարելի ձեռք տալ մեծերի ստեղծագործություններին: Այո, քննադատել կարելի է, եթե այդ ամենն արվում է անորակ, իսկ որակով արված գործերը պետք չէ քննադատել: Օրինակ՝ երբ Արա Գևորգյանը գործիքավորեց «Տեր ողորմյան»` ոչ ոք չքննադատեց նրան, որովհետև այդ ամենն արել էր որակով: Իսկ այն մարդիկ, որոնք կտրականապես դեմ են` ձեռք տալ դասական գործերին, նրանց կառաջարկեմ լսել, թե ինչպես է կարելի է նորովի ներկայացնել մնայուն գործերը` միևնույն ժամանակ պահպանելով որակը:
Ստորև առաջարկում եմ լսել բոլոր ժամանակների հանճարեղ արտիստներից մեկի`Մեծն Լուչիանո Պավարոտտիի և Բրայան Ադամսի կատարմամբ «O sole mio» երգը և տեսնել, որ կարելի է որակ ստանալ նաև նոր տարբերակով: Ուղղակի պետք է ամեն ինչ արվի պրոֆեսիոնալ և որակով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել