Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ու դրա ձգձգումը կարելի է համարել կարապի վերջին երգը։ Իր մեջ ոչինչ չպարունակող հարցազրույցում վերջինս ապացուցեց, որ իր համար թերևս 68 տարեկանը արդեն նույնիսկ մի բան էլ ուշացած է քաղաքականությունից հեռանալու համար։ Խոսելով տարեց քաղաքական գործիչների մասին՝ ակնթարթային սկլերոզի դրսևորումները թույլ չտվեցին հիշել մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար նշանակված Քերիի և եվրոպական քաղաքական էլիտայի սեքս սիմվոլ Բեռլուսկոնիի տարիքները։
Ինչևէ, ՀԱԿ-ի զուրաբյանական թևը նույնիսկ այնքան քաղաքական կամք չդրսևորեց, որ պաշտպանի Հրանտ Բագրատյանի թեկնածությունը։ Ամեն դեպքում ուրախ եմ Բագրատյանի առաջադրվելու կապակցությամբ, վերջապես տերպետրոսյանական ճառերին փոխարինելու կգան բագրատյանական հաշվարկները՝ չնայած այն հանգամանքին, որ դրանց մեխանիզմները ոչ մեկին հայտնի չեն ու այստեղ պիտի գործի поверьте на слово մեթոդը, եթե Բագրատյանը չորոշի կիսվել լայն մասսաների հետ։
Փաստորեն Տեր-Պետրոսյանի՝ գերտերությունների հետ կապված արտահայտությունը եկավ ապացուցելու, որ կատակները նույնիսկ 100%-ով կարող են իրական լինել։
Այսպիսով, ՀԱԿ ճառահայրենասիրական նախագիծը ժամանակավորապես համարում եմ սառեցված մինչև նոր ֆինանսական ներարկումները։
Հ․Գ․ Միայն ափսոսում եմ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներին, ովքեր այսքան եռանդ էին դնում այս ամեն ինչի մեջ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahan.shirak/posts/576598359032814
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել