Մեր ակԾիվիստներն ու դրանց բուծողները լրիվ են ցնդել։ Ամբողջ տոնական շաբաթը ֆեյսբուքի հիմնական թեմաներից մեկը Գևորգ Սաֆարյանի ձերբակալությունն ու դրան հետևած կալանքի սահմանումն էր։ Հիշեցնեմ, որ Սաֆարյանին առաջադրվել է մեղադրանք ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Զավեշտալին այն է, որ, ըստ էության, ո՛չ Սաֆարյանը, ո՛չ էլ նրան սատարողները կարծես թե չեն էլ պատրաստվում հերքել, որ նման բան եղել է, այլ հայտարարում են, որ Սաֆարյանը քաղբանտարկյալ է և վերջ։
Անկեղծ ասած, դեպի վայրում չեմ եղել, գիտեմ միայն, որ ինչ-որ տոնածառի շորեր հագած ա եղել, երբ բախում է ծագել դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը, որի ժամանակ էլ նրան բերման են ենթարկել։ Հիմա այսպիսի մի նրբություն կա այս ամենում։ «Նոր Հայաստանի» բոլոր հավաքներին լինում են բազմաթիիվ տեսախցիկներ, ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ ոստիկանության ու ցուցարաների մոտ։ Եթե մի կողմ դնենք քաղաքական բոլոր ենթատեքստերն ու կենտրոնանանք մեղսագրվող դրվագի վրա, ապա ի՞նչ խնդիր կա։ Իրականում տրիվիալ գործ է.
1․ Եթե մեղադրող կողմը չի կարողանում ապացուցել, որ Սաֆարյանը բռնություն է գործադրել ոստիկանի հանդեպ, ապա նրան ազատ են արձակում։ Կրկնում եմ, դրա համար կան բազմաթիվ տեսախցիկներ, որոնք պետք է որ ֆիքսած լինեն բռնության դրվագը կամ էլ դրա բացակայությունը։
2․ Եթե մեղադրող կողմը կարողանում է ներկայացնել նման դրվագի մասին փաստող տեսագրություն ու այլ ապացույցներ, ապա Սաֆարյանը պետք է նստի, ոնց որ կնստեր մեզանից յուրաքանչյուրը, եթե բռնություն գործադրեր ծառայողական պարտականություններ կիրառող ոստիկանի նկատմամբ։
Ու ամենևին էական չէ, թե քաղաքական ինչ հայացքներ ու ինչ գործունեություն ես ծավալում։ Առավել ևս, եթե խոսում ես օրինականությունից ու օրենքից, բարի եղիր, ինքդ հավատարիմ գտնվիր օրենքի տառին։ Փորձը ցույց է տալիս, որ հատկապես Հիմնադիր խորհրդարանը սիրում է անտեղի աղաղակել, և որքան մեծ է նրանց մեղքի չափաբաժինը, այնքան ավելի բարձր է նրանց աղաղակն ու անտանելի պաթոսը։ Եթե հաստատվեց մեղսագրվող դրվագը, ապա Գևորգ Սաֆարյանը ոչ մի պարագայում քաղբանտարկյալ չէ, այլ սովորական խուլիգանության համար պատիժ կրող մեկը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1643312609267060?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել