Անկեղծ, շատ եմ ցավում այն բանի համար, որ Տեր-Պետրոսյանը նրա փոխարեն, որ իրեն փոխարինող ազդեցիկ կադր «աճեցներ» այս վերջին շրջանում, զբաղվեց սեփական վարկանիշը գցելով, մարդկանց հուսահատելով, աժիոտաժի և սպասումների մեջ պահելով... Փաստորեն այսքան ժամանակ թե՛ նա, թե՛ թմակիցները չէի՞ն վերլուծել այն փաստը, որ նրա տարիքն արդեն այն չէ: Այդ պարագայում դա ավելի շատ նման է ոչ թե ռազմավարության, այլ քաղաքական իմպոտենցիայի կամ անտարբերության... Չի՛ կարելի խաղալ մարդկանց զգացմունքների և ապրումների հետ, առավել ևս այն պարագայում, երբ նրանք քեզ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ...
Հ.Գ. Շա՜տ հետաքրքիր ա, թե ի՞նչ են անելու ֆեյսբուքում «ԼԵՎՈՆ ՆԱԽԱԳԱՀ» գոռգոռացող, Տեր-Պետրոսյանին «աստվածացնող» «սրտացավ» ակտիվիստները... /©Հովազ/


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել