Երբ Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի սիրավեպի մասին շշուկներ էին պտտվում, սկզբում այնքան էլ լուրջ չէինք վերաբերվում այդ ամենին՝ հաշվի առնելով, թե որքան անգամ են սիրավեպեր վերագրել միասին աշխատած հայտնիներին։
Այս դեպքում, սակայն, ամեն բան այլ է. Միհրանն ու Արփին իսկապես միասին են։ Զույգին հաճախ կարելի է տեսնել միասին նաև աշխատանքից դուրս։ Երբ նրանք անձնակազմով են, Միհրանը միշտ տեղ է գտնում Արփիի կողքին։
Ի դեպ, Միհրանի տարեդարձի գիշերը «Ֆուլ հաուսի» անձնակազմից միայն Արփին էր Միհրանին անակնկալ մատուցողների շարքում։ Նա և Միհրանը մի քանի ընկերների հետ երգչի ծնունդը նշել են մինչ ուշ գիշեր։
Հետաքրքիր է նաև, որ Միհրանը, ով միշտ հերքել է իրեն վերագրվող սիրավեպերը, անգամ այն ժամանակ, երբ ինքն ու Մերի Մակարյանը միասին էին, նա չէր ցանկանում, որ հանրությունն իմանա այդ մասին, հիմա գերադասում է ոչ հերքել, ոչ էլ հաստատել, պարզապես նշում է, որ չի խոսում անձնական կյանքի մասին։ Կարծես թե, այս անգամ ամեն բան լուրջ է։)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել