Դեկտեմբերի 23-ին Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին հայազգի տնտեսագետ Կառլոս Մելքոնյանին նշանակեց Արգենտինայի Ազգային բանկի նախագահ:Նախկինում Կառլոս Մելքոնյանը ևս աշխատել է Արգենտինայի Ազգային բանկում, իսկ դրանից հետո Համաշխարհային բանկում` որպես խորհրդատու:
Վերջերս Արգենտինայում կայացած նախագահական ընտրություններում հանդիսանում էր Մաուրիսիո Մակրիի հիմնական օգնականը:
Այսպես է շատ երկրներում, որտեղ կան հոծ հայկական համայնքներ: Հայերն այդ երկրներում դառնում են պատգամավորներ, նախարարներ և առանձին դեպքերում նույնիսկ այդ պետությունների ղեկավարներ: Վերջին մասով ամենատեղին օրինակը հենց հայազգի Կառլոս Մենեմն է, ով Արգենտինայի նախագահն էր 1989-1999 թթ.: Հայկական ծագում ունեցող նախագահներ ենք ունեցել նաև Լիբանանում և Սիրայում:
Ասածս ի՞նչ է, հայի տաղանդավոր գենը, որտեղ էլ լինի, միևնույն է, ճեղքելու է բոլոր խոչընդոտները և պատնեշները և կայանալով դառնա այդ երկրի լավագույն նկարիչներից, քանդակագործներ ից, քաղաքական գործիչներից, բժիշկներից մեկը:
Հ.Գ. Կառլոս Մելքոնյանի և նրա նման անձանց մասին լսելով` միշտ մի երանական խոսք եմ հնչեցնում. «Ինչքան հզոր կլիներ մեր Արևմտյան Հայաստանը, եթե այն լիներ, ապրեր ու ծաղկեր իր շնորհաշատ զավակների ձեռամբ»:
Այսպես է շատ երկրներում, որտեղ կան հոծ հայկական համայնքներ: Հայերն այդ երկրներում դառնում են պատգամավորներ, նախարարներ և առանձին դեպքերում նույնիսկ այդ պետությունների ղեկավարներ: Վերջին մասով ամենատեղին օրինակը հենց հայազգի Կառլոս Մենեմն է, ով Արգենտինայի նախագահն էր 1989-1999 թթ.: Հայկական ծագում ունեցող նախագահներ ենք ունեցել նաև Լիբանանում և Սիրայում:
Ասածս ի՞նչ է, հայի տաղանդավոր գենը, որտեղ էլ լինի, միևնույն է, ճեղքելու է բոլոր խոչընդոտները և պատնեշները և կայանալով դառնա այդ երկրի լավագույն նկարիչներից, քանդակագործներ
Հ.Գ. Կառլոս Մելքոնյանի և նրա նման անձանց մասին լսելով` միշտ մի երանական խոսք եմ հնչեցնում. «Ինչքան հզոր կլիներ մեր Արևմտյան Հայաստանը, եթե այն լիներ, ապրեր ու ծաղկեր իր շնորհաշատ զավակների ձեռամբ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=192923957721617&set=a.146967822317231.1073741828.100010120427882&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



