Ես չեմ մասնակցում չեկիստական գործելաոճ որդեգրած արդէն նախկին սուտի ՈՉ-երի միջոցառումներին, բայց հետեւում եմ բոլոր յայտարարութիւններին ու ընդհանուր անցուդարձին։ Այսօր մի քանի բան նկատեցի, ինչն ուշագրաւ եմ համարում։ Յայտարաուեց, որ
ա) առաջիկայ երեք ամիսներին (նախ մինչեւ դեկտեմբերի 6 էր, յետոյ մինչեւ ամսավերջ, հիմա երեք ամիս) հիմնական խնդիրը պիտի լուծուի,
բ) առաջիկայ խնդիրն այլեւս իշխանութիւնների հեռացումն ու իրենցից կազմուած ժամանակաւոր կառավարութիւնը չէ, այլ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններն են եւ
գ) յեղափոախականը անորոշ զգացողութեան մէջ է՝ յեղափոխական մոտեցումից անցումը պարզ, ընթացիկ, սովորական ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ քաղաքական մոտեցմանը ՉԻ՞ նշանակում, որ էս մարդիկ չգիտեն, թէ ինչ էին ուզում երեկ եւ ինչ են ուզում այսօր։
Բայց իրենց մէջ (ԶՈՅԳ ՍՈՒՏԻ ՈՉԵՐԻ) կան նրանցից, որ փութինիստ ըլլալով տիրապետում են «քաղաքական տեխնոլոգիաներին»՝ այն է, մեղմ ասած, ջրի երեսին մնալու ԲԱՐՁՐ ՄՇԱԿՈՅԹԻՆ։ Է... դա ո՞ր կարգին մարդին պիտի գրաւի։ էնքան բան է ջրի երեսին մնում։ Հեն է, հանրապետական ունենք, աշխարհը չունի... Եւ ի՞նչ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել