Այսօր կեսօրին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանցկացնի ավանդական մեծ մամուլի ասուլիսը ռուս և արտասահմանյան լրագրողների համար: Այդ հանդիպումը կանցակցվի արդեն 11-րդ անգամ, որը հսկայական հետաքրքրություն է առաջացրել: Բավական է ասել, որ միջոցառմանը 1390 լրագրող է հավատարմագրված, հայտնում է LifeNews-ը:
ՌԴ նախագահի ամենաերկար մամուլի ասուլիսը կայացել է 2008թ., երբ Պուտինը 4 ժամ 40 րոպե պատասխանել է լրագրողների հարցերին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այս տարի գլխավոր թեմաներն են լինելու սոցիալ-տնտեսական խնդիրներն ու աշխարհում տիրող իրավիճակը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=208393&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



