Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՞ լա, երբ հետևում է մեր վայ ընդդիմության վերջին երկու շաբաթների գործունեությանը։ Տպավորություն է, որ գործող ընդդիմադիր դաշտը ձևավորվել է Հայաստանով անցած շրջիկ կրկեսի անձնակազմից։ Մասնավորապես՝ դրա ծաղրածուներից, որովհետև այն, ինչով հիմա զբաղված է ընդդիմությունը, դժվար է բնութագրել այլ կերպ, քան ժողովրդին ձեռք առնել։
Կոնգրեսի կռճոններն ԱԺ-ում ու ԿԸՀ-ում են բենեֆիսներ անում՝ Զուրաբյանի ղեկավարությամբ։ Րաֆֆին Ազատության հրապարակում է ի ցույց դնում սպիտակ տենդի ողջ հմայքը։ Փոստանջյանն ԱԺ-ի նիստերի դահլիճն է վերածել քաղաքական պոռնոգրաֆիայի ցուցահանդեսի։ Դաշնակները հերթական անգամ ապացուցում են, որ չունեն իրենց հավասարը՝ «դեմ ըլլալով՝ կողմ լինելու» կոնցեպցիայի կյանքի կոչման հարցում։ ՕԵԿ-ը շտապում է միանալ ՍԴ դիմելու ստորագրահավաքին՝ նախօրոք համոոզվելով, որ ստորագրությունների անհրաժեշտ քանակ երաշխավորված չի լինելու։ Ուրիխանյանն էլ իր հերթին ա մաչոյական-պաթոսի անկրկնելի ցուցադրություններ ա ապահովում։ Դե մնացած մանր-մունրներից չխոսենք էլ...
Մեր իշխանությունները լավը չեն, ու այս հարցում երկու կարծիք լինել չի կարող, բայց մարդ փշաքաղվում է՝ անգամ տեսականորեն պատկերացնելով, որ այս վատ իշխանությունների փոխարեն ուժն անցնի դրանց այլընտրանքի՝ վերանշյալների ձեռքը։ Ու հենց սա է մեր արդի Հայաստանի ամենամեծ խնդիրը. ունենալով անառողջ իշխանություն՝ որպես այլընտրանք ունենք պարզապես պաթոլոգիկ շեղումներ ունեցող ընդդիմություն։ Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ ընդդիմությունը չի բալանսավորում ու բարելավում իշխանություններին։
Միակ հույսը մնում է 2017 թվի խորհրդարանական ընտրությունները, երբ այս խեղկատակների ժողովը եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե իր մեծ մասով կանէանա քաղաքական դաշտից՝ ասպարեզ բացելով ավելի ադեկվատ ուժերի համար, որտեղ գոնե նորմա չեն սադոմազոխիզմն ու պայքարի իմիտացիան։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/12/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել