Դիարբեքիր քաղաքում թուրք ոստիկանները դաժանաբար ցրել են քրդերի խաղաղ ցույցը, որի ընթացքում զոհվել է յոթ խաղաղ ցուցարար: Փաստացի, Հայոց Ցեղսպանության 100-րդ տարում թուրքերը ոչ միայն չեն զղջում և չեն ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, այլ նաև նոր ցեղասպանություն են իրականացնում հիմա արդեն քրդերի նկատմամբ:
Ինչպես 100 տարի առաջ <<քաղաքակիրթ>> մարդկությունը լուռ հետևեց հայ ժողովրդի սպանդին սեփական հայրենիքում, այսօր ևս ձայն չի հանում` թույլ տալով, որ հիմա էլ թուրքերը կոտորեն քրդերին:
Ի դեպ, Հայոց Ցեղասպանության ժամանակ և հիմա Թուրքիայի իշխանությունները մի կողմից կոտորում են խաղաղ բնակիչներին, մյուս կողմից պրիմիտիվ և անիմաստ պատաճառաբանություններ բերում, թե պայքարում են երկիրը ներսից թուլացնել ցանկացող ծաղրահեղական ուժերի դեմ:
Նոր ցեղասպանություններից խուսափելու համար աշխարհը պարտավոր է դատապարտել և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/896055130463563
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել