Քաղաքականությամբ զբաղվող կամ դրանով տարված անհատի ճանապարհն ու ճակատագիրը, անշուշտ, բարդ է ու դժվար, երբեմն` քարքարոտ ու ողբերգական, երբեմն` կոմիկական, իսկ հազվադեպ` բարեհաջող…
Քաղաքական օլիմպոսին հասած անհատը, որին ոչ միայն փառաբանում այլև իր հերոսն է համարում ժողովուրդը, շատ հաճախ նույն այդ ժողովրդի կողմից դառնում է ծաղրի ու ատելության առարկա: Երբեմն այդ տրամագծորեն հակասական զգացողությունները իրարից բաժանվում են ընդամենը մեկ քայլով…
Եվ սարսափելին այն է, որ որքան մեծ է եղել հարգանքն ու ակնածանքը, փառաբանումն ու հերոսացումը, կրկնակի հզոր ու ահռելի է լինում ատելությունն ու ծաղրը…
Այդպես եղել է միշտ և ամենուր…և ամենքի հետ:
Ժամանակի մեր հերոսները թող այսօր ցած չիջնեն տրիբուններից, թող հերոսանան և ամեն օր իրականցնեն իրենց ‘’փրկչական’’ առաքելությունը` չմոռանալով միայն դափնեզրկված բոլոր հերոսների ոդիսականը…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=438084086393568&id=100005759414165
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել