Օպերայի հրապարակում հանրահավաքը մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի խոստովանությամբ առ այն, որ նրա պայքարը անհատական է, ոչ թե հանրային: Ր.Հովհաննիսյանը կոչ է անում մարդկանց գնալ Սյունիքի մարզ, որի մարզպետը, ինչպես ասում է Րաֆֆին, սպառնացել է իրեն: Սա նշանակում է, որ սա պայքար է տվյալ անհատի ինքնահաստատման համար, և ոչ ավելի: Ու՞ր է այստեղ քաղաքականություն, որտե՞ղ է հանրային շահը:
Րաֆֆի Հովհաննիսյանը չի ուզում ընդունել, որ իր աստեղային ժամն անցած է, անցած է այն պահից, երբ նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց կամ համաձայնվեց խոսել առանց լրատվամիջոցների, այն պահից, երբ չներկայացնեց հանրությանը, թե ինչ են խոսել նախագահի հետ և ինչ են պայմանավորվել: Մարդիկ այլևս չեն վստահում նրան, իսկ նա դեռ փորձում է վերգտնել մարդկանց վստահությունը: Սա արդեն ձանձրալի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=813781985417682&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել