Մեզ մոտ եկան ավելի որակյալ և լեգենդար արտիստներ` Պլասիդո Դոմինգո, Ջո Կոկեր, Սերժ Թանգյան, Զուկկերո, Փինք Ֆլոյդ, Դիփ Փարփլ, Անդրեա Բոչելի............... Անուններ, որ մնայուն են և լավագույններից` իրենց ժանրերում: Անուններ, որ իրենց ուրույն տեղն ունեն` համաշխարհային երաժշտության էլիտայում: Օրինակ՝ Բոչելլին`աստղ, որը ստացել է գրեթե բոլոր հնարավոր և անհնար մրցանակները, ելույթ է ունենում ամենահեղինակավոր դահլիճներում, իսկ տոմսի միջին գինը 500 եվրո է.................
Ո՞վ է հիշելու Ռիհաննային, երբ նա դառնա 70 տարեկան, համոզված եմ՝ ոչ ոք: Եթե հանկարծ մեկ տարի նոր տեսահոլովակ չնկարեն, կհամարվեն հնացած:
Այնպես որ, պետք չէ վշտանալ, որ մեզ մոտ համերգներ չեն տվել թիթեռի կյանք ունեցող այդ երգչուհիները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել