1. Վերջին ամիսներին տարբեր բարձրաստիճան թուրք գեներալների այցերը, իսկ ռուս-թուրքական լարվածության ժամանակ Չավուշօղլուի և Դավութօղլուի այցերն Ադրբեջան հստակ ցույց են տալիս ներկայիս լարվածության հիմքում թուրքական պատվերի առկայությունը (ի դեպ, դիտարկելով նախորդ նման սրացումները՝ կարելի է նկատել օրինաչափություն):
Կարծում եմ, որ արդեն վաղուց հասունացել է այն պահը, երբ Հայաստանը պետք է հանդես գա Մինսկի խմբի կազմից՝ Թուրքիային դուրս շպրտելու պահանջով: Մի երկիր, որը բացահայտ աջակցում է հակամարտության կողմերից մեկին և ավելին` հանդիսանում է նրա «անվտանգության երաշխավորը», փաստացի թքած ունի միջնորդության ինստիտուտի վրա, ուստի նրա ներգրավվածությունը Մինսկի խմբում առավել քան անընդունելի է:
2. Արդեն հայտնի փաստ է, որ Բաքուն համանախագահների նախաձեռնությամբ նախագահների հանդիպմանն ընդառաջ պարբերաբար սրում է սահմաններում առկա իրավիճակը` անգամ զոհերի գնով: Նման մարտավարությունն ունի մեկ նպատակ` միջազգային հանրության, համանախագահների վրա ծախել «պատերազմ չսկսելու» թեզը` որպես իր կողմից զիջում: Նման փորձերը, բարեբախտաբար, ամեն անգամ ստանում են համարժեք պատասխան, ինչն էլ տապալում է Բաքվի մտադրությունները:
P.S. Կասկած չկա, որ ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով արդեն իսկ քայլեր է ձեռնարկել՝ սահմանային լարվածության աճի հետ կապված, այնուամենայնիվ, բաց դաշտում ԱԳՆ գործունեությունը, մեղմ ասած, բավարար չէ (էս հարցում դեռ Ադրբեջանից շատ բան ունենք սովորելու)... Ինչ վերաբերում է ՊՆ-ին, ինչպես միշտ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել