Շուտով ահա 25 տարի է՝ Թուրքիան Ադրբեջանին միացած արտաքին աշխարհի հետ փակ է պահում Հայաստանի սահմանների 80$%: Այդ ընթացքում նա հասցրել է բարեկամանալ ու թշնամանալ իր բազմաթիվ հարևանների հետ, հրահրել պատերազմներ ու տեռակտեր: Դեպքերի զարգացումներին նայելով՝ մտածում եմ՝ ինչ լավ է, որ Թուրքիայի հետ մեր սահմանները փակ են, այլապես նրան կհաջողվեր Հայաստանը լցնել իր ահաբեկիչներով: Ընդամենը մեկ ամիս էլ չկա՝ որոշ տնտեսական սանկցիաներ են կիրառվում Թուրքիայի նկատմամբ, և նա այնպես ծանր է հառաչում, ասես տնտեսական կոլապսի մեջ է: Թուրքիան ահռելի ծովային սահման ունի և վերահսկում է հանգուցային նեղուցներ: Բայց իր ծրագրավորած ընթացիկ կյանքից շեղումները դողէրոցք են առաջացնում այդ երկրում: Սա ամենաքիչը նշանակում է, որ այս երկիրը ոչ ինքնաբավության, ոչ տնտեսական ներուժի մասին չի մտածել: Թուրքական ռազմա-քաղաքական միտքը միշտ հարևանների հաշվին է՝ վախեցնելով, ճնշելով, շողոքորթելով, կեղծելով, խաբելով... Մեծ հաշվով այս երկիրը տարածաշրջանային չարիք է, որից միշտ պետք է զգուշանալ: Հայաստանի դեպքը մասնավոր է, բայց այն օրինաչափությունների շղթայի ծանր օղակն է ընդամենը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/574471406038473
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել