Ես կարծում եմ, որ այս հանրաքվեն իշխանությունների կողմից իրականացված համապետական կեղծարարության վերջին հաջողված արարն է լինելու: Մեր երկրի պետական-քաղաքական կյանքի վերջին քսան տարիները գործող իշխանության կողմից ՀՀ քաղաքացու ազատ կամքի հանդեպ գործած բռնաճնշումների շրջան կարելի է համարել: Այդ շրջանը մոտենում է իր ավարտին. արդեն մեկուկես-երկու տարի անց մեր երկիրը հայտնվելու է միանգամայն նոր աշխարհաքաղաքական մի իրավիճակում, երբ այն գործոնները, որոնք մինչև այսօր պահանջված էին դարձնում պարոն Սերժ Սարգսյանի՝ երկրի փաստացի, բայց ոչ լեգիտիմ ղեկավար լինելը, որոշ ժամանակ անց արտաքին հանգամանքների ազդեցության տակ կորցնելու են իրենց ուժը: Եթե այդ ընթացքում գործող իշխանական համակարգը և ընդդիմադիր կեցվածք որդեգրած քաղաքական ուժերը որակական փոփոխությունների չենթարկվեն, ապա Հայաստանն իր համար իրապես ճակատագրական այդ պահին կլինի խոցելի ու անօգնական վիճակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MelikyanArman/posts/1101296329881278?ref=notif¬if_t=notify_me_page
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել