Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, որ այսուհետև Հայաստանը կուսակցապետություն է: Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, որ այսուհետև Հայաստանի ներքին ու արտաքին բոլոր հարցերը վճռվելու են ՀՀԿ որոշումներով: Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, որ այսուհետև դպրոցներում սովորեցնելու են ապրել և մտածել «ՀՀԿ»-աբար, այնպես, ինչպես պարոն ՀՀԿ-ն (ընկեր Լենինը, Լենին պապին) է սովորեցնում: Հուսով եմ՝ մենք հասկանում ենք, որ ՀՀԿ-ն այսուհետև իր ռեսուրսները սկսելու է ձևավորել նոր «հոկտեմբերիկ-պիոներ-կոմսոմոլ-կոմունիստ» շղթայով (հուշեմ անունները՝ «հոկտեմբերիկ»=«դեկտեմբերիկ», «պիոներ»-«հանրաշ» (հանրապետականի աշակերտ), «կոմսոմոլ»=«երիտհանրապետական»=«կոմունիստ»=«հանրապետական»): Փոխվում է նաև Հայաստանի Հանրապետություն անունը, այն դառնում է «Հանրապետական Հայաստան»: Հայաստանի Հանրապետությունը նշանակում էր Հայաստանի հանրության պետություն, «Հանրապետական Հայաստան» նշանակում է «հանրապետականների Հայաստան», այսինքն՝ հանրապետական կուսակցության Հայաստան: «Հանրապետական Հայաստանում» հանրապետական կուսակցությունն է որոշելու, թե ով ինչ հագնի, ինչ շնչի, ուր գնա, ինչպես գնա, ինչ ասի, ինչպես ասի, իսկ ով համաձայն չեղավ դրան՝ կա ԱԱԾ, նա կսովորեցնի: Կսովորեցնեն նախ մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, աշխատատեղում, տարբեր մակարդակների կուսակցական բջիջներում, իսկ «դժվար ըմբռնողներին»՝ ԱԱԾ-ում: Այսպիսով, Հանրապետական Հայաստանը կվերաճի Հայաստանի ստրկապետության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/573681226117491?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել