Past.am-ը գրում է.
Քիչ առաջ Past.am-ը ահազանգ ստացավ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթեւի ներկայացուցիչ Վիգեն Դավթյանից այն մասին, որ Քասախում տեղակայված 6/25 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: Դավթյանի խոսքով՝ լցոնում է արել 6/25 ՏԸՀ նախագահ Նարեկ Մկրտչյանը, իսկ ծրարները կնքել է հանձնաժողովի անդամներից մեկը:
Վիգեն Դավթյանը լցոնումներով արկղը ջարդել է: Տեղամաս են ժամանել թիվ 6 Ընտրատարածքային ընտրական տեղամասի ներկայացուցիչները եւ ջարդած արկղը փոխել նորով: Ըստ ահազանգի հեղինակի՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները հաշվել եւ համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ:
Վիգեն Դաթյանը հաղորդում է տվել հանցագործության մասին: ՏԸՀ-ում կազմվել է համապատասխան արձանագրություն: Վիգեն Դավթյանը Past.am-ին նաեւ տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամները բոլորը Քասախի գյուղապետարանի անդամներն են, որոնք կատարում են գյուղապետի հրահանգը: Հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀԿ-ական, գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է, Քասախի գյուղապետի եղբորորդին:
Նյութի աղբյուր՝ http://past.am/?p=25429&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել